Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Ժանգոտ կողպեք` Բաղրամյան 19-ի վրա

Ժանգոտ կողպեք` Բաղրամյան 19-ի վրա
29.09.2013 | 12:54

Տեղեկատվության ազատության միջազգային օրը 11-րդ անգամ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը շնորհել է իր ամենամյա մրցանակները` ոսկե բանալին և ժանգոտ կողպեքը: ՀՀ ամենափակ գերատեսչություն, որ ամենավատն է կատարում տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքը որակումով` ժանգոտ կողպեքը շնորհվել է Ազգային ժողովին: Նույն մրցանակին է արժանացել նաև Երևանի քաղաքապետարանը` պատասխանների դանդաղկոտության համար: Ոսկե բանալին` բաց և հրապարակային աշխատանքի պարգևը, տրվել է ֆինանսների նախարարությանը:

Դիտվել է՝ 1798

Մեկնաբանություններ